Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Սարգսյանի և Ալիևի կայանալիք հանդիպման մասին

Նոյեմբեր 17,2013 20:29

amerikayidzayn.com . ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերը  ողջունել է նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությունը:
«Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների և նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և գնահատում ենք կողմերի հետ նրանց շարունակվող հանդիպումները, – ասել է Բայերը՝ հավելելով,-հույժ կարևոր է, որ մենք բոլորս ակտիվացնենք մեր ջանքերը խաղաղության գործընթացի շրջանակներում՝ չնայած տարածաշրջանում լարվածության և պատահարների, որոնց հետևանքով լարվածություն է առաջանում նաև երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու գործում: Բանակցային եղանակով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Բայերը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի քննարկմանը նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպման մասին լուրերը:

«Ժամանակն է գործողությունների վերածել բառերը: Երկու նախագահների միջև հանդիպումը կարող է նոր խթան դառնալ կարգավորման գործընթացի համար», – ասել է դեսպան Բայերը:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 Լուսանկարը՝ amerikayidzayn.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930