Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ՀՀԿ-ին՝ «լուրջ մոտեցեք հնարավոր երկխոսությանը»

Նոյեմբեր 21,2013 21:16

«Այս իշխանությունը գողացած անհատների պես՝ առանց արմատ չենք, արմատներ ունենք եւ մեր արմատները Եռաբլուրներում են»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց ամենշաբաթյա ազատամարտիկների հանդիպումը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Առաջին ելույթը փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանինն էր: Նա անդրադարձավ իրենց ուղղված ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի երեկվա երկխոսության պատրաստակամությանը: Փոխգնդապետը` ի պատասխան Կարինե Աճեմյանի հրավերքին, իրենց նախապայմանները ներկայացրեց ՀՀԿ-ի հետ երկխոսության հարցում:

«Երեկ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ իշխող կուսակցությունը ազատամարտիկների ցանկության դեպքում կարող է հանդիպել մեզ հետ: Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը ՀՀԿ –ի հետ երկխոսության կարող է մտնել, եթե այդ կուսակցությունը ընդունում է ՝ երկիրը ճգնաժամային ծանր վիճակում է եւ պատրաստ են մեզ հետ գտնել լուծումներ այդ իրավիճակից դուրս գալու համար: Եթե ամրագրելու են այն պնդումները, որ երկրում չկա ճգնաժամային վիճակ, որ կան պարզապես ժամանակավոր դժվարություններ, որ անցկացվում են ոչ թե դեկորատիվ, այլ իրական բարեփոխումներ, որ անկարողության ոչ մի պարագայում չեն զիջի իշխանության ղեկը, ապա այդ երկխոսությունը դառնում է անիմաստ: Առաջարկում ենք ՀՀԿ-ին լուրջ մոտենալ հնարավոր երկխոսությանը, հարգել խորհրդի որդեգրած սկզբունքները եւ չզբաղվել իմիտացիաներով»,- ասաց պարոն Ավետիսյանը:

Նա նաեւ անդրադարձավ, կուսակցությունների հետ անցկացրած իրենց կլոր սեղան-քննարկումներին եւ նշեց, որ բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ երկրում խորը համակարգային ճգնաժամ է, դրանից դուրս գալու համար անհրաժեշտ են խորքային փոփոխություններ, եւ եթե բարեփոխումներ իրականացնելու համար գործող իշխանությունները քաղաքական կամք չունեն, ապա պետք է հեռանան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930