«Այսօր խոսել քաղաքականության մասին այն պարագայում, երբ այս աստիճան ամեն ինչ այլասերվել է, արդեն արդիական չէ։ Նախկինում մարդիկ՝ հատկապես Անդրանիկ Մարգարյանը, նվիրված էր իր գաղափարներին և երկրին։ Նա նույնիսկ վատ երազներում չէր պատկերացնի այն, ինչ այսօր կատարվում է։ Հարկավոր է լուրջ ռազմավարություն, որ հասնել այն Հայաստանին, որի մասին երազում էր Անդրանիկ Մարգարյանը»,-Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ այցելության ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանը։
Ըստ նրա՝ իշխանության դեմ պայքարում լուրջ համախմբում է պետք․ «Էս մարդկանց դեմ պայքարը իրավական, սահմանադրական նորմերով չի հաջողվելու։ Ընդդիմությունն այնքան միավորված պետք է լինի և ունենա այնպիսի ռազմավարություն, որ կարողանա դիմադրել։ Շատ ափսոսում եմ այն մարդկանց՝ կես միլիոնից ավել, որոնք ձայն են տվել ընդդիմությանն այն ակնկալիքով, որ կարողանան այս իշխանություններից երկիրն ազատագրել։ Ընդդիմությունն անպայման պետք է հասկանա պահի լրջությունը և ողբերգական լինելը։ Պետք է համախմբվի և լուրջ ռազմավարությամբ առաջ գնա»։
Կարդացեք նաև
Երևանի պանթեոնից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































