Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Ես հո Ֆլորայի աչքերն ու շուրթերը քանդակի վրա չէի՞ ներկելու»

Նոյեմբեր 25,2013 14:13

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն, այսօր «Ֆորում» ակումբում անդրադառնալով ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի՝ իր ստեղծած քանդակի շուրջ ծավալված տարաձայնություններին, ասաց, որ նախ պայմանավորված գումարից ավելի չի ուզել, ինչպես որ սկսել են լուրեր տարածել, բացի այդ` խոսակցության ժամանակ ամենեւին էլ չի նշվել, որ քարը պետք է մեկ կտորից լինի:

Լեւոն Թոքմաջյանը զարմացած է, եթե նրա հարազատները դժգոհ են, ապա ինչո՞ւ են այն դեռ երեք ամիս շուտ տարել տեղադրել ու այդ ժամանակ ոչինչ չեն ասել. «Սա տգիտության արդյունք է, ես հո քանդակի վրա չէ՞ի ներկելու նրա աչքերը կապույտ գույնով, կամ շուրթերը, կամ էլ` Ֆլորան ակնոց էր դնում, ես ինչպե՞ս նրա ակնոցով պատկերը քանդակեի»,- նշեց Լեւոն Թոքմաջյանը:

Լեւոն Թոքմաջյանը գտնում է` «Ի վերջո պետք է հասկանան, որ ես սխալ չեմ, կանցնի մեկ տարի եւ կհամոզվեն, որ ճիշտ եմ: Բացի այդ`ես իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, ֆեյսբուքում քննարկումներ ծավալեն: Սա միայն իրենց տգիտության մասին է խոսում…»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դադարեցրեք կռապաշտությունը:Մեր սիրելիները,`մեր սրտերում են,մեր մտքերը`մեր ուղեղներում:Սերունդներին փոխանցելու միջոցը`լեզուն է:Կուռքերը մի օր մաշվելու փչանալու են,մեր սերը մնալու է հավետ:Ես սիրում եմ Ֆլորա Մարտիրոսյանին,Առնո Բաբաջանյանին և մյուսներին առանց ձեր կուռքերի էլ:Կարծում եմ դա է էականը:

  2. Աշոտ Ռուխկյան says:

    Ինչ է նշանակում – ” նման է, նման չի”: Թոքմաջյանը պատկերել է երգչուհու ” ես “-ը, նրա ներքնաշխարհը, Ֆլորա- արվեստագետին, ոչ թե վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանին: Այդ վայ-քննադատները, որ իրենց խոր դժգոհությունն են հայտնում Վարպետի քանդակից, գուցե հիմա իրենց տանը նստած, սուրճի գավաթի մեջ երկու խազ ու մի կետ տեսնելով ոգևորված ճամարտակում են – ” … երկար կանաչ շորով ու կարմիր վարդերով մի կին մեկ օրից, մեկ շաբաթից, մեկ ամսից մի լավ լուր կբերի… “: Նրանց երևակայությունը բավականացնում է սև սուրճի գավաթի մեջ կանաչ-կարմիրը տեսնել, իսկ այս դեպքում մտքի թռիչքը “վթարային վայրէջք” է կատարում: Ճիշտ է ասված – ” Ոչ մի հանճար իր ժամանակին չի գնահատվել”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930