Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոնիլատը» թան բառի անգլերեն տարբերակը չի գտել, որ մակնշի, դրա համար էլ տուգանվել է

Նոյեմբեր 29,2013 17:35 Share

«Պիտակի վրա անգլերեն մակնշման տարբերակում թան բառը չէինք նշել, քանի որ ոչ մի կերպ չգտանք դրա համարժեք բառը եւ գրեցինք առանց թան բառի ու ստացվել էր 100 տոկոս պաստերիզացված կաթ: Անգլիացին էլ գնել էր ու թանը կաթի տեղ եռացրել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` (ՏՄՊՊՀ) «Բոնիլատ»-ին տուգանելու որոշման վերաբերյալ:

Այսօր ՏՄՊՊՀ-ն սպառողին մոլորեցնելու համար ի թիվս այլ ընկերությունների տուգանել է նաեւ կաթնամթերք արտադրող «Բոնիլատ» ընկերությանը, որն ըստ հանձնաժողովի, կաթի փոխարեն թան է վաճառել:

Մինչդեռ ինչպես ընկերությունից են վստահեցնում, հայերեն մակնշման մեջ հստակ գրված է եղել, որ թան է. «Մենք գրությամբ բացատրել ենք հանձնաժողովին եւ մինչեւ խախտումը հայտնաբերելն արդեն պիտակը փոխել էին եւ նոր տարբերակում արդեն այդ խախտումը չկա»:

Aravot.am-ի հարցին, գտե՞լ եք թան բառի անգլերեն համարժեքը, «Բոնիլատ»-ից պատասխանեցին, որ չեն գտել, պարզապես անգլերեն տառերով գրել են` tan:

Այս ընկերության տուգանքը կազմել է 600 հազար դրամ, այսինքն` ինչպես ՏՄՊՊՀ օրենքն է սահմանում`ընկերության հասույթի 1 տոկոսը:

Կաթնամթերք արտադրող այս ընկերության պատասխանատուները նշեցին, որ հանձնաժողովի տուգանքը «ահագին» վնաս կհասցնի իրենց տնտեսությանը, հատկապես, որ գործարանը գտնվում է Թալինում եւ իրենք տեղափոխման համար էլ են մեծ ծախսեր անում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930