Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ. կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2023 10:26

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ եւ 50 հազար դոլար։ Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գեւորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։

Գեղամ Գեւորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական եւ կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031