Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Դատարանները ասել են՝ «գիտե՞ք ի՞նչ կա, քաղաքապետի այս որոշումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համեմատ զուգարանի թուղթ է»

Նոյեմբեր 29,2013 22:02

«Վճիռների չկատարումը  իրականում լուրջ խնդիր է, որի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ պետությունների դեմ, բազմաթիվ փաստական հանգամանքներում շատ ու շատ վճիռներ է կայացրել: Եվ դա հանգեցրել է նրան, որ եվրոպական դատարանը նշել է որպես սեփականության իրավունքի խախտման փաստ»,-նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունցած քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Արթուր Գրգորյանը:

Քննարկման գլխավոր թեման էր «Իրացման գոտի, երկարատև խնդիրներ և դատական գործընթացը», նրան մասնակցում էին նաև «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն և «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Աբրահամյանը:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ հանրային գերակա շահ հաստատված Արամի 38 հասցեի բաժնետերերից մեկը իր վստահորդ Լյուբով Փիլոյանն է, որը օտարվել է այդ հասցեից: Սակայն Վերաքննիչ դատարանում հաշտությանն պայմանագիր է կնքվել պետության և Լյուբով Փիլոյանի միջև, և վերջինիս տրամադրվել է 332.6 մ2 նույն հասցեում. «Վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Տարիներ շարունակ հարկադիր կատարողները անօրինական պատճառաբանություններով վճիռը չէին կատարում: Յուրաքանչյուր դեպքում ստիպված ենք եղել հարկադիր կատարողների որոշումները վիճարկել վարչական դատարանում: Վարչական դատարանը միշտ որոշում է կայացրել հարկադիր կատարողների որոշումների անօրինական լինելու մասին»:

Իսկ2008թ. Երևանի քաղաքապետը որոշել է վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացված հողամասն ուղղակի վաճառքով օտարել «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին: ՀՀ վարչական դատարանը 2013թ. հուլիսի վճռով Լյուբով Փիլոյանի հայցը մերժել է՝ որոշելով, որ կնոջը փոխհատուցում չպիտի տրվի: Արթուր Գրիգորյանի պնդմամբ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն պատկանում է Արա Աբրահամյանի ընտանիքին. «Այս գործը իր հերթին կարող է, համապատասխան դեպքում, եթե Վարչական դատարանի վճիռը մնա օրինական ուժի մեջ, ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հերթական խնդիրը բարձրացվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը կապված է պետական բյուջեի կողմից տրվող փոխհատուցումների հետ»:

Պարոն Գրիգորյանը հավելեց, որ դատարանները ամրագրել են, որ հաշտության համաձայնության մասին վճիռը ենթակա է կատարման.

«Իրենք այդ վճիռները կայացրեցին անկախ նրանից, որ  քաղաքապետը «փոշմանել» էր և չեղյալ էր ճանաչել 2006 թվականին: Այդ որոշումը միշտ էլ բերել ներկայացրել են դատարաններին, դատարանները ասել են՝ «գիտե՞ք ի՞նչ կա, քաղաքապետի այս որոշումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համեմատ զուգարանի թուղթ է»:

Աշոտ Աբրահամյանի խոսքով կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, նրա հիմնադիրն է ռուսական «Սոգլասիե» ՓԲԸ-ն:  Նրա խոսքերով՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը երբևէ չի հանդիսացել իրացնող կազմակերպություն, իսկ իրացնող համարում է Երևանի քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գրասենյակը: Աշոտ Աբրահամյանը պնդում է, որ ընկերությունը պարզապես իրացնողից՝ Երևանի քաղաքապետարանից, վերցրել է տարածքը, իսկ դատական գործերի մասին կազմակերպությունը տեղեկացել է միայն 2012 թվականին:

Նա նաև անդրադարձավ Արամի 36 հասցեի շինությանը՝ հայտարարելով, որ պատմամշակութային արժեքները չեն խախտվել. շենքի բոլոր քարերը պահպանված են, որոնցով և ընկերությունը հյուրանոց կառուցելու մտադրություն ունի:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930