

Թե ինչ քայլեր են նախատեսվում՝ դեռ պարզ չէ, ամեն ինչ կախված է հարցի խորհրդարանական քննարկումներից:
Ի դեպ, ակցիայի մեկնարկից մի փոքր անց ակտիվիստներին մոտեցան ոստիկանության ներկայացուցիչները եւ տեղեկացրեցին, որ ակցիան կարող են շարունակել մինչեւ 13.30-ը, քանի որ այդ ժամից հետո այլ`«պետական միջոցառում է նախատեսված»: Ակցիայի մասնակիցներն այս պահին դեռ քննարկում են իրենց հետագա քայլերը: Ի՞նչ անել 13.30-ից հետո`դեռ չգիտեն:
Ոստիկանների եւ ակտիվիստների զրույցի մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանը պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ խորհրդանիշ ուներ իրենց կազմակերպած նախորդ ակցիան`համակարգչային մկնիկները ԱԺ դարպասների մոտ թողնելը, ասաց. «Դա իրականում բողոքի ճիչ էր, որ պատգամավորները լսեն: Եթե իրենք գործի չեն գալիս՝ բոյկոտում են արտահերթ նիստը: Մենք էլ մեր գործիքներն ենք բերում հանձնում, մենք էլ աշխատանքի չենք գնա ու տեսնենք, թե ի՞նչ կկատարվի երկրում: Շատ հույս ունեմ, որ մեր ձայնը լսելի դարձավ եւ ճիշտ հասկացվեց»:
Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով գնալ դեպի նախագահի նստավայր՝ ոստիկանները չթույլատրեցին, պատճառաբանելով, թե երթն ապօրինի է: Նրանք էլ շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































