Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ընդդիմությունը շոու է անում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2013 12:18

Քիչ առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ քարտուղարություն ներկայացրեցին ձեւաթուղթը, համաձայն որի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին հայտարարությունը իմպերատիվ կարգով կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգ եւ կքննարկvի: Ձեւաթղթի տակ ստորագրել է 49 պատգամավոր: «Մենք շատ լավ գիտենք, թե ի՞նչ նպատակով են իրենք դա անում եւ լիագումար նիստում մեր կարծիքները կհնչեցնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորները պարզաբանեցին, որ օրենսդրական որեւէ սողանցք չկա, որ քաղաքական մեծամասնությունը մերժի այս քննարկումը:

Ի դեպ, այսօր այդ հարցով ակցիա է լինելու նաեւ ԱԺ-ի մատույցներում: Հետաքրքրվեցինք`պատգամավորներն ակցիայի կազմակերպիչների հետ համաձայնեցվա՞ծ են գործում: Տիկին Զոհրաբյանն ասաց. «Իրենք իրենց գործն են անում: մենք պարբերաբար հանդիպում ենք նախաձեռնող խմբի հետ, լսում ենք իրենց լրացուցիչ առաջարկները, որոնք փորձում ենք ներառել մեր առաջարկների մեջ: Բայց իրենք իրենց իրավունքներն ու շահերն են պաշտպանում, մենք էլ այստեղ ենք փորձում դա անել»:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեր տեղեկություններով, հեգնել էր ընդդիմադիր պատգամավորներին, թե չեն հաջողի հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրությունները: Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, պարոն Սահակյանը տարակուսեց. «53 ընդդիմադիր պատգամավոր են: 44 ստորագրություն ամոթ էլ էր որ չհավաքեն: Բայց պիտի նաեւ մտածեն`կարողանալո՞ւ են»:

Պարոն Սահակյանն ասաց նաեւ, որ քաղաքական մեծամասնությունը շարունակելու է իր մերժողական կեցվածքը, քանի որ, իր համոզմամբ տասնամյա քննարկումները տվել են իրենց դրական արդյունքը եւ այժմ ոչինչ չի խանգարում, որ համակարգը ներդրվի: Իսկ ընդդիմությունը, իր կարծիքով, «շոու է անում». «Իրենք ուզում են իրենց անհագ ցանկությունների մասին խոսեն, որ մարդիկ լսեն: Բնական է`դեմ ենք լինելու: Իրենք իրենց իրավունքներով քննարկելի կդարձնեն, մենք       է լ մեր իրավունքներով դեմ կլինենք: Իրենք էլ գիտեն, որ դեմ ենք լինելու, պարզապես, որպես շոուի մասնագետներ, իբրեւ թե հանրային կարծիք ձեւավորելու համար էդ ճանապարհն են ընտրել: Իսկ մենք էլ, շատ վճռական ձեւով, բնականաբար, մեզ համար ընդունելի չի լինելու»:

Սահակյանը համամիտ չէ, որ հասարակությունն էլ է դեմ, նա կարծում է, որ հասարակությունը բազմաշերտ է ու ամենադրական գործընթացներին անհատների մի խումբ կարող է դեմ լինել: Նա դա էլ դրական երեւույթ է համարում ու չի կարծում, որ հասարակության բոլոր անդամները պետք է համաձայն լինեն`նոր կիրառվի, քանի որ քաղաքական մեծամասնությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Գալուստ Սահակյանը երբ ա խելքը գլխին բան ասել որ հիմա ասի… էդ էն պատգամավորն ա, որի մասին հաստատ կարելի է ասել` “լավ է լռել քան խոսալ”

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031