
<<Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր տոնածառը, ինչպես նաև բոլոր այն տոնածառները, որոնք բնական ծառեր են, բաղկացած է բացառապես սանիտարական էտմամբ հատված սոճու ճյուղերից, որոնք Երևան են տեղափոխվել տարբեր մարզերից>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում և մայրուղիներում այս օրերին տեղադրվում են ամանորյա՝ մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության զարդերը։ Այս տարի լուսադիոդային դեկորատիվ ձևավորման գեղարվեստական տարրերով է զարդարվում նաև շուրջ 300 ծառ։ Ամանորյա տոնական տեսք կստանան որոշ կենտրոնական շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ Երևանի փողոցներում լինելու են նաև տոնական անակնկալներ, որոնք կզարմացնեն, կուրախացնեն, տոնական տրամադրություն կհաղորդեն թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































