Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամն անակնկալ է մատուցել Բավրայի դպրոցականներին

Դեկտեմբեր 12,2013 16:32 Share

Classroom Bavra community center Հիմնադրամն ամանորյա անակնկալ է մատուցել Շիրակի մարզի Բավրա գյուղի դպրոցականներին: Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ` ի դեմս բարերար Նշան Դեւեջյանի, դպրոցը հիմնովին կահավորվել է եւ համալրվել համակարգչային տեխնիկայով:

Հանդես գալով ուսուցիչների եւ աշակերտների անունից` դպրոցի տնօրեն Արմեն Վարդանյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը եւ ասաց. «Անչափ շնորհակալ ենք նվերի համար: Խոստանում ենք, որ մեր բարերարների հաջորդ այցին իրենց կզարմացնենք մեր առաջադիմությամբ եւ գիտելիքներով»: Հիմնադրամի ներկայացուցիչներն էլ խոստացան դպրոցի 74 աշակերտի անունից գրված շնորհակալական նամակը եւ գեղեցիկ ձեռագործ աշխատանքը փոխանցել բարերարին:

Նշենք, որ բարերար Նշան Դեւեջյանը ֆինանսավորել է նաեւ շուրջ 650 բնակիչ ունեցող գյուղի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի կառուցումը: Արդեն գարնանը գյուղը կունենա բարեկարգ վարչական կենտրոն, բուժկետ, գրադարան, հանդիսությունների սրահ եւ համակարգչային սենյակ:

Հայաստան Համահայկական Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031