Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում թալանել են «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրենին՝ տանելով 7 արկղ կոշիկ

Հուլիս 02,2023 15:00
koshik

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Լոռու մարզում թալանել են «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրենին՝ ավտոտնակից գողանալով 7 արկղ սպորտային կոշիկ: Մեր տեղեկություններով՝ հունիսի 29-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն  Գ. Խ.-ն  եւ հայտնել, որ իրենց տան հյուրերը  ժամեր առաջ նկատել են, որ կոտրել են տան և ավտոտնակի դռան կողպեքը և ավտոտնակից գողացել 7 արկղ սպորտային կոշիկ:

Հիմնադրամի տնօրենը, որը ոստիկանություն զանգահարած հիմնադրամի տնօրենը նաեւ հայտնել է, որ նախկինում իր տնից եւս մի քանի անգամ գողության դեպքեր են եղել, անգամ իր ավտոմեքենան են այրել, որի մասին չնայած ինքը հայտնել է ոստիկանությանը, սակայն այդ դեպքերը այդպես էլ չեն բացահայտվել:

Դեպքի վայր մեկնած իրավապահները տնակի հետնամասում կից ավտոտնակի երկաթյա դարպասների կախովի կողպեքը հայտնաբերել են պոկված: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31