Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը անակնկալի է բերել հարսանքավորներին

Դեկտեմբեր 12,2013 19:14

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրի ոտք  դնելուն պես եղել է Յոթվերք եկեղեցում: Ինչպես պատմում են ականատեսները, այդ վայրկյանին պսակադրության արարողություն է ընթացել եկեղեցում, հարսանքավորները մի պահ անակնկալի են եկել, իրար խառնվել` տեսնելով, որ իրենց հարսանիքին միացել ու մասնակցում են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հարսանիքավորները ավելի են շփոթվել, երբ Գագիկ Ծառուկյանը մոտեցել է նորապսակ զույգերին ու նրանց  հարսանեկան նվեր արել: Վերջինս հաստափոր ծրարով գումար է փոխանցել նրանց:

IMG_0648

Սա ԲՀԿ առաջնորդի միակ անակնկալ չէր  Գյումրիում: Նա այսօր չմոռացավ նաև թշվառության մեջ, մգլած  տնակներում բնակվող  գյումրեցիներին: ԲՀԿ առաջնորդը Գյումրու դրամատիկական թատրոնում 60 միլիոն դրամ փոխանցեց  տնակներում ապրող անօթևաններին` Ամանորը նշելու համար: Մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր ընտանիքի 20 հազար դրամ է հասնում:

ԲՀԿ առաջնորդը իր հետ մեծ քանակությամբ թվանշանային հեռուստացույցեր էր բերել, որոնք փոխանցեց մշակութային օջախներին, սպորտդպրոցներին, մարզիկներին, թատրոնի աշխատակիցներին, չմոռացավ անգամ «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները լուսաբանած լրատվամիջոցներին:

IMG_0649

Նշենք սակայն, որ Գյումրու  ոչ բոլոր լրատվամիջոցներն են համաձայնել ընդունել պարոն Ծառուկյանի նվերը` այն դիտարկելով ԶԼՄ-ի աշխատաոճին ու էթիկայի կանոններին հակասելու  տեսանկյունից:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թե Հայաստանում նամուս ու թասիբ է մնացել՝ դա Գյումրիում է։

  2. Անահիտ says:

    Բարեգործություն պետք չէ, օգնեք աշխատատեղեր ստեղծելուն և մի խանգարեք այն զարգացնել և շատացնել, այդ դեպքում հայը չի արտագաղթի, կարարի, կստեղծագործի, կբազմանա, հայի երջանկությունը արարելու և ստեղծելու մեջ է :

  3. Գագիկ says:

    Թող բազմաբնակարան շենք կառուցի եւ էնտեղ տասնյակ ընտանիքներ օթեւանեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031