Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. «Եվրոմայդան»-ը ինքնապաշտպանության շտաբ կստեղծի Ճարտարապետների տանը

Դեկտեմբեր 12,2013 19:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Կիևի Ճարտարապետների տունն անցել է Ուկրաինայի ընդդիմության տրամադրության տակ: Գրիչենկո փողոցում գտնվող շենքը նրանք կօգտագործեն որպես իրենց ինքնապաշտպանության շտաբ, հայտնել է «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, Մայդանի կոմենդանտ Անդրեյ Պարուբին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Ուզում եմ միանգամից ասել, որ մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարում: Մինչև նոր տարին մենք այն վարձակալելու պայմանագիր ենք կնքել, ինչպես արհմիությունների շենքի դեպքում», – ասել է նա Կիևի Անկախության հրապարակի բեմից:

Պարուբին նաև նշել է, որ «Եվրոմայդանում» ինքնապաշտպանության ջոկատները գնալով կշատանան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել