Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպան. «Հայաստանում բավականաչափ բարեփոխումներ չեն եղել»

Դեկտեմբեր 14,2013 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երկրում բավականաչափ բարեփոխումներ չեն եղել, այո՛: Բայց Եվրոպան, որպես գործընկեր, կարող է միայն առաջարկություններ անել, սա էլ հենց Եվրոպայի շարմն է: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ճնշումներ չենք գործադրում, եթե ուզում եք, առաջարկում ենք, կարող ենք աշխատել միասին: Քաղաքացիական հասարակությունը պետք է խաղի մեջ մտնի, որպես մոնիթորինգային գործիք, եւ  քաղհասարակությունն է, որ հետեւելու է՝ ինչպես է բարեփոխումների գործընթացը գնում: Մենք՝ դրսիններս, չենք, որ պետք է  թելադրենք: Քաղհասարակությունը մեծ ասելիք ունի բարեփոխումների իրականացման առումով»,- ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ չցանկանալով մասնավորեցնել ոլորտներն ու  գնահատականներ տալ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում իրականացրած բարեփոխումների արդյունքների վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ի՞նչ Եվրոպայի մասին կարող է խոսք լինել, երբ եկու անգրադետ, գավառական, հետամնաց, թալանչի, տարրեր ներխուժեցին երկիր, իրենց շուրջը հավաքելով իրենց նմաններին, երկիրը բոլորիս աչքի առաջ վերածեցին՝ գավառի։