Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը Տավուշ չեկած՝ գնաց Երեւան

Դեկտեմբեր 18,2013 21:52

2013թ. մարտի 5-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հրամանով Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Զ. Նախշքարյանը  դատավոր նշանակվելուց  հետո մարզում ոչ մի դատ չի վարել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանն այդ  ժամանակ դատեր էր  վարում մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  Դիլիջանի եւ  Նոյեմբերյանի նստավայրերում:  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելուց 10-15 օր հետո Զարուհի   Նախշքարյանը երեխա է ունեցել եւ գտնվել  է  ֆիզիոլոգիական արձակուրդում:

ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացրեց, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին, համաձայն  ձեւավորված ավանդույթի, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քրեական, քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահների, դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին եւ աշխատակազմին է ներկայացրել է նորանշանակ դատավորին՝ Զարուհի Նախշքարյանին: Վերջինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Դատավոր Աշոտ Խաչիկյանն այժմ  շարունակում է դատական  նիստեր վարել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում, նա Նոյեմբերյան քաղաքում նիստեր անցկացնելու համար ժամանում է Դիլիջան քաղաքից:

Եթե  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը դատավորի կարիք ուներ, ինչո՞ւ ֆիզիոլոգիական  արձակուրդից վերադառնալուց հետո Զարուհի Նախշքարյանը  մայրաքաղաքում նոր նշանակում  ստացավ, մարզում նոր դատավոր  այդպես էլ չնշանակվեց:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031