Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրատվություն Թեհրանում հայկական հիվանդանոցին՝ Իրանի նախագահի կողմից. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 01,2014 10:58

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող՝ տեղի հայկական համայնքին պատկանող հիվանդանոցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին կատարել է 10 միլիարդ իրանական ռեալի՝ մոտ 350 հազար դոլարի նվիրատվություն:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի հայկական «Ապարեզ» պարբերականը՝ վկայակոչելով Իրանի «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը, որի համաձայն Ռուհանիի խորհրդական Հոսեյն Ֆերեյդունը հիվանդանոց կատարած այցի ընթացքում ասել է, թե Իրանում մահմեդականների և ոչ մահմեդականների գոյակցությունը լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Իրանի նախագահ Ռուհանին իր հերթին այցելել է իրանահայ այն ընտանիքները, որոնց զավակները զոհվել են՝ ծառայություն անցնելով Իրանի բանակում:

Իրանի նախագահը, ըստ «Ասպարեզ» պարբերականի, իր բարեմաղթանքներն է հղել իրանահայ ընտանիքներին՝ շեշտելով այն զգալի դերը, որը կրոնական փոքրամասնություններն ունեցել են երկրի կյանքում:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031