Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. Եթե իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, երբեք չէի հանդիպի նրանց հետ. Yerkir.am

Հունվար 22,2014 15:23

Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով:

Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ:

Hasan Oktay-Richard Kirakosyan

«Այո, ես երեկ հանդիպել եմ թուրք դասախոսի եւ լրագրողի հետ: Նրանք մի քանի փորձագետների հետ էլ են հանդիպել Հայաստանում: Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ նրանք թուրք ազգայնամոլներ են: Ես միայն հանդիպումից հետո` սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից եմ հասկացել, որ նրանք ազգայնամոլ են: Եթե ես իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, ես երբեք չէի հանդիպի նրանց հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով հանդիպման մասին, ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031