Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուզարկության էին եկել՝ մտածելով, որ եկել են «Ադեկվադի» գրասենյակ, բայց սա վաղուց «Ադեկվադի» գրասենյակը չէ». Մարինե Մանուչարյան

Հոկտեմբեր 14,2026 15:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի գործով իրավապահները խուզարկություններ են կատարել «Ադեկվադի» նախկին գրասենյակում։

Մարինե Մանուչարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Շատ զավեշտալի է, որովհետև խուզարկության էին եկել՝ մտածելով, որ եկել են «Ադեկվադի» գրասենյակ, բայց սա վաղուց «Ադեկվադի» գրասենյակը չէ։ Այստեղ արցախցի ընտանիք էր ապրում, մեր իրերը վաղուց տարված էին։ Մեզ համար այն նաև պահեստային տարածքի պես մի բան էր, որտեղ բերել էի հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչը, իրերն ու գրքերը, որոնք, հնարավոր է, նվիրաբերեինք Ամերիկյան համալսարանին, բայց դե եկան, փակեցին, տարան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Մարինե Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ գրասենյակում Արթուր Դանիելյանի հետ կապ ունեցող ոչինչ չկար.  «Ըստ իրենց որոշման՝ եկել էին Արթուրի ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ-որ բաներ, ձեռագիր նյութեր, պլաններ երևի փնտրելու»։

Մանուչարյանն ասաց, որ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա, և կերևա, թե որքան աբսուրդային գործ է, ինչպես են փորձում լռեցնել Արթուր Դանիելյանին։

«Ինչքան մոտենում ենք խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, ինչքան մոտենում ենք ՀՀ-ին պաշտպանվելու պոտենցիալ հնարավորություններից զրկելու գործընթացներին, Արթուր Դանիելյանին լռեցնելու փորձերը չեն դադարի»,- հավելեց Մանուչարյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ այսօր առավոտյան խաղաղության տեսլականի մասին արած հայտարարություններին՝ Մանուչարյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններն արդեն մի քանի տարի է իրեն հույս չեն ներշնչում Հայաստանի ապագայի վերաբերյալ։

«Լավ գիտեմ՝ ուր է այս ամենը գնում, և, ցավոք, շատ ավելի դժգույն ու մռայլ ժամանակներ են գալու։ Հույս ունեմ՝ մեր հանրությունը եզրահանգումներ կանի ու հնարավորինս շուտ կարթնանա»։

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառման համար երկու ամսով կալանավորվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031