Լրահոս
Օրվա լրահոսը

Comments. Դնեպրոպետրովսկում շղթա են կազմել` ի հիշատակ Նիգոյանի

Հունվար 23,2014 19:58

Այսօր Դնեպրոպետրովսկի Նոր կամրջում մոտ 400 հոգի շղթա է կազմել ի հիշատակ Կիևում սպանված Սերգեյ Նիգոյանի: Հայտնում է «Քոմենթս»  լրատվականը:

Ի սկզբանե միջոցառումը պետք է տեղի ունենար հունվարի 22-ին՝ Ուկրաինայի Միասնության օրվա կապակցությամբ, սակայն Կիևում տեղի ունեցած դեպքերը փոխեցին միջոցառման կազմակերպչի ծրագրերը:

Զոհված ցուցարարների հիշատակը միջոցառման մասնակիցները հարգել են մեկ րոպե լռությամբ, որոշվել էր, որ ոչ մի երգ չեն երգելու: Ուկրաինայի դրոշի վրա սև ժապավեններ էին կապել: Որոշ կանայք իրենց հետ բերել էին Նիգոյանի նկարները: Շղթայի կողքով անցնող մեքենաները ազդանշան էին տալիս ի աջակցություն հավաքվածների:

«Առանց արցունքների չեմ կարողանում նայել Կիևի բախումներին: Եկել եմ աջակցությունս հայտնելու ցուցարարներին, չեմ կարող տանը նստել», – ասել է ակցիային մասնակցած 72-ամյա մի կին:

Մեկ այլ մասնակից, ասել է, որ ամեն տարի Միասնության օրը գալիս է մասնակցելու շղթայի միջոցառմանը, սակայն այս տարի, իհարկե, չկա տոնական զգացումներն ու տրամադրություն:

Հունվարի 22-ին Կիևում երեք ցուցարար է մահացել, որոնցից մեկը՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը Դնեպրոպետրովսկի բնակիչ էր: 21-ամյա տղան սպանվել էր գլխին և պարանոցին հասցված հրազենային վնասվածքից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031