Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումներ` հանուն Նոր Զելանդիայի՞. Տնտեսագետները պնդում են, որ կաթնամթերքի գները բարձրանալու հիմք չունեն. «Մեդիալաբ»

Հունվար 27,2014 13:50 Share

Չնայած գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջիկայում Հայաստանում կաթնամթերքի գների թանկացում են կանխատեսում՝ պայմանավորվելով համաշխարհային շուկայի «զարգացումներով», սակայն տնտեսագետները հակառակն են փաստում. վերջին ամիսներին միջազգային շուկայում կաթի փոշու ու կաթնամթերքի գների նվազում է նկատվում:

«Համաշխարհային շուկայում կաթի փոշին թանկացել է նախորդ տարվա առաջին կեսին միայն, իսկ տարեվերջին թանկացում չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանում կաթնամթերքի թանկացում լինի, դա այնքան էլ կապ չի ունենա համաշխարհային շուկայի զարգացումների հետ, ավելի շուտ կլինի մթերվող կաթի գնի թանկացման հետևանք:

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հակառակն է պնդում:

«Կենդանական ծագման կարագի և կաթի փոշու գները վերջին 9-10 ամիսներին համաշխարհային շուկայում թանկացել են: Դրանով պայմանավորված՝ Հայաստանում կարող է թանկացում լինել»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Հովհաննիսյանը:

Միջազգային շուկայի զարգացումներից բացի, վարչության պետի խոսքով, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը նույնպես ազդելու է կաթնամթերքի գնաճի վրա:

«Չեմ կարծում, որ գազի ու էլեկտրաէներգիայի գործոնով պայմանավորված թանկացումը լինի 10-15 տոկոսից ավելի»,- մոտավորապես թվերն է նշում գյուղնախարարության պաշտոնյան:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031