Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սիսլյան. ՍԴՀԿ-ն իր 126-ամյա պատմության մեջ երբեք չի լուծարվել, որ ինչ-որ մեկը հայտարարի այն «վերակազմավորելու» մասին

Հունվար 29,2014 11:45

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևան քաղաքի վարչության  անդամ, ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը, մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծի լարված իրավիճակը, նկատեց.

«Թող բոլորը հստակ իմանան, որ չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանական ոտնձգությունները կրում են առօրյա բնույթ: Շատ լավ կլիներ, որ սահմանային կետերում բացի ժամկետային զինծառայողներից լինեն նաև պայմանագրային զինծառայողներ, ովքեր մեծ փորձ ունեն: Պետք է միշտ պատասխանեն սադրանքներին ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ լռեցնելու թշնամու կրակակետերը, որը որ կարծես թե կատարվում է: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Հայոց Բանակի նախկին, ներկա և ապագա բոլոր մարտիկներին՝ 22-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ միայն Հաղթանակներ»:

Խոսելով վերջին շրջանում ՍԴՀԿ-ի շարքերից վտարված  Լյուդմիլա Սարգսյանի և մի խումբ նրա համախոհների կողմից նոր կուսակցություն ստեղծելու մասին, Վազգեն Սիսլյանը ընդգծեց.

«Իմ կարծիքով ՍԴՀԿ-ն իր 126-ամյա պատմության մեջ երբեք չի լուծարվել, որ ինչ-որ մեկը հայտարարի այն  «վերակազմավորելու» մասին: Մայր կուսակցությունը կա, գործում և պայքարում է: ՍԴՀԿ-ի անունից խոսելու իրավունք ոչ մեկ, բացի կուսակցության ղեկավարությունից, չունի, առավել ևս մի քանի վտարվածներ: Կուսակցության պառակտման փորձերը դատապարտված են ձախողման և դավաճանություն են: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031