Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Շենգավիթցիները ցատկոտելով են ման գալիս, որ փոսերը չընկնեն

Փետրվար 11,2014 19:07

Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ իրենց փողոցը երբ է ասֆալտապատվել: Երեւանի քաղաքապետարանի` ամեն տարի արվող միլիոնավոր քառակուսի մետր ասֆալտապատումից այս փողոցի բնակիչներին ոչ մի տարի, անգամ, մի քառակուսի մետր բաժին չի ընկնում:

shengavit-3

Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում, ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ ավտոմեքենան ջարդուխուրդ չանեն: Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը ընտրություններից էլ ոչինչ չի շահել` պատգամավորի թեկնածուները խոստումներ տվել են, բայց չեն պահել: Ոչ այնքան երկար այս փողոցում երկար տարիներ է արտաքին լուսավորություն էլ չկա. մութն ընկնելուն պես փողոցով քայլելն ավելի վտանգավոր է դառնում: Բնակիչների խոսքերով, փողոցում մանկահասակ եւ մեծահասակ բնակիչներ շատ կան, որոնք դժվարանում են հատկապես անձեւային եղանակներին, ձնին ու սառույցին դուրս գալ: Ներքին Շենգավիթ 3-րդ եւ մի շարք այլ փողոցներում, նույնպես, լուսավորություն չկա:

shengavit

Օրերս Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ անցյալ տարի աննախադեպ ծավալների` 2.5 միլիոն. քմ ասֆալտապատման աշխատանքներ են կատարել: Փոխքաղաքապետը արտաքին լուսավորության աշխատանքներից էլ խոսեց:

Aravot.am-ը Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ոչ մի տարի Ներքին Շենգավիթի նշյալ փողոցները չեն ընդգրկվում  ասֆալտապատման եւ արտաքին լուսավորման փողոցների ցանկում: Շենգավիթի թաղապետարանից հայտնեցին, որ լուսավորության հարցերով «Երքաղլույս» ընկերությունն է զբաղվում, իսկ ասֆալտապատման առնչությամբ մեր հարցին, պատասխանեցին, որ Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը, այս տարվա ծրագրերում ընդգրկված է, սակայն, թե որ ամսին կսկսվի ասֆալտապատումը չեն կարող ասել, քանի որ ժամանակացույցը դեռ հստակեցված չէ:

shengavit-1

«Երքաղլույս» ընկերության տնօրեն Սամվել Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ներքին Շենգավիթի մի շարք փողոցներ այս տարի կլուսավորվեն, սակայն 2-րդ փողոցի լուսավորության հարցն ընդգրկված չէ ծրագրում: Պարոն Գաբրիելյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը, ելնելով ֆինասական միջոցներից, իրենց տրամադրում է ամենահրատապ լուսավորման ենթակա փողոցների ցանկը, սակայն, ինչպես Ս. Գաբրիելյանը նշեց, տարվա ընթացքում որոշվում է այս կամ այն փողոցն էլ ընդգրկել: Տնօրենի տվյալներով, 12 համայնքներից այս տարի լուսավորություն կանցկացնեն 24 փողոցներում, որից 5 փողոց Շենգավիթ համայնքում է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728