Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Իգիթյան. «Մեզ ոչնչացնելն անհնար է» (Տեսանյութ)

Փետրվար 15,2014 16:13

Փետրվարի 15-ին Մանկական ստեղծագործական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես նվիրված սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսին: Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր տարիքային խմբերի երեխաների աշխատանքները:  Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

PrevPhoto
NextPhoto

Թանգարանի տնօրեն Լևոն Իգիթյանն ասաց. «Այս նկարների մեջ մենք տեսնում ենք հայի գենետիկան, որը հազարամյակների ընթացքում չի փոխվում: Այս ամենը կուտակվելով՝ դարձել է մեծ արժեք: Մենք պատկանում ենք այն ազգերի թվին, որոնք համարձակ կարող են ասել, որ համաշխարհային մշակույթի մեջ մեր ուրույն տեղն ունենք, և դա վաղուց հաստատված է: Մեր երեխաները այս ամենով զբաղվում են՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ մենք անվերջ ազգ ենք. մեզ ոչնչացնելն անհնար է»:

Վարչապետը կարևորեց այս ցուցահանդեսը և ասաց, որ սա իրոք ազգային գենետիկայի շնորհքն է:

30 տարի այս բնագավառում աշխատող նկարչուհի Սոնա Բանոյանը ներկայացրեց իր սաների աշխատանքը, որը փոքրիկ թատրոնի տեսք ուներ: Այդ աշխատանքը իրենք անվանեցին նկարների ներկայացում:

Ցուցահանդեսին իր նկարն էր ներկայացրել նաև 11 տարեկան նկարչուհի Ռաիսա Աբդալովան: Իր նկարում նա պատկերել էր Սուրբ Սարգսին:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728