Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը գնալով վատանում է

Փետրվար 19,2014 15:51 Share

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մտավ խորհրդակցական սենյակ, այն բանից հետո, երբ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար ամբուլատոր փորձաքննություն:

Ըստ պաշտպանի, «Բանդայի գործով» մեղադրյալ, իր պաշտպանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը գնալով վատանում է, նա ունի ցնցումներ, աչքի է ընկնում հուզական անկայունությամբ, պրիմիտիվությամբ:

Պաշտպանն ասաց, որ փորձաքննությունը պետք է անցկացնի առողջապահության նախարարության միջգերատեսչական ամբուլատոր հանձնաժողովը, որին տրվեց մեկ հարց.ներկա վիճակով ամբաստանյալն ի վիճակի՞ է մասնակցել դատական քննչական գործողությունների:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող Սասուն Խաչատրյանը նույնիսկ չառարկեց այս միջնորդությանը, ասաց, որ անհրաժեշտ են «ադեկվատ, մեղսունակ» ամբաստանյալներ:

Դատավորը դուրս կգա խորհրդակցական սենյակից այսօր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել