Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Արա Նախշքարյանի գործով

Հոկտեմբեր 07,2026 13:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+». Գլխավոր դատախազությունը համաձայն չէ ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի տնային կալանքը փոխելու դատարանի որոշման հետ։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Արա Նախշքարյանը երկամսյա տնային կալանքի էր ենթարկվել ընտրակաշառք տալ-ստանալու գործով։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր հեռախոսազրույցի գաղտնալսմամբ։

Գլխավոր դատախազության բողոքը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031