Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները

Փետրվար 20,2014 12:08

20 փետրվարի, 2014, Երևան – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փետրվարի 20-ին ԵՄ կենտրոնում հանձնեց առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները:

Առաջին մրցանակ նոութբուքը ստացավ Անուշ Թորոսյանը Վանաձորից: Երկրորդը` նեթբուքը, հանձնվեց թարգմանչուհի Նինել Միքայելյանին Երևանից, իսկ երրորդ մրցանակ քինդլ-էլեկտրոնային գիրքը ստացավ ուսանողուհի Վերժինե Մինասյանը:
Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, դրականորեն անակնկալ էր, որ այդքան բարձր մասնակցություն կար վիկտորինային: «Մենք Հայաստանում ԵՄ գործունեությունը ներկայացնում ենք այլընտրանքային ու զվարճալի ձևով մատչելի հնարավոր առավելագույն թվով մարդկանց», ասաց դեսպանը: Նա հիշեցրեց, որ հաջորդ վիկտորինան առցանց կլինի ապրիլին` բոլորին առաջարկելով կրկին փորձել:

Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:

Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայ քէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

ԵՄ կենտրոնը նաև մեկօրյա միջոցառումների է հրավիրել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա տեղեկատվական և զվարճալի միջոցառումների վրա, մասնակիցները կորղ են ստուգել իրենց հմտությունները` խոսելով ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728