Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուները փորձում են գյուղապետի իշխանությունը կիսել

Փետրվար 24,2014 15:54

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ` մարզի մի քանի համայնքներում մարտի 9-ին  նշանակված են  ՏԻՄ ընտրություններ:

Քարաբերդ և Փոքրաշեն գյուղերում համայնքի ղեկավարի ընտրություններ են, գործող ՀՀԿ-ական գյուղապետերից բացի  իրենց թեկնածությունն են առաջադրել նաև  ՀՅԴ-ական Ալեքսան Ասատրյանը ու անկուսակցական Վարդան Սահակյանը: Մարզպետարանի պաշտոնյաների ասելով, ՀՅԴ-ն լրջորեն տրամադրված է Քարաբերդում ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Բոլոյանից  իշխանությունը վերցնելու: Իսկ Փոքրաշենում ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված գյուղապետ, 34 տարեկան  Կարեն Վարդանյանը  կարծես թե  խնդրել է համագյուղացի 31-ամյա Վարդան Սահակյանին առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի  կարողանա ապահովել օրենքի` պարտադիր մրցակից ունենալու  պահանջը:

Մարզպետարանցիների ասելով, մարզի 5` Վարդաքար, Ղազանչի, Բասեն, Գուսաննա, Բագրավան համայնքներում էլ  սպասվում են ավագանու ընտրություններ: Բասենում բավական ակտիվ պայքար է սպասվում, 7 տեղի համար պայքարում են 9 հոգի, նմանապես Գուսսանայում 5 տեղի համար կա 8 թեկնածու, իսկ սա նշանակում է, որ այս գյուղերում  այնքան էլ գոհ չլինելով գյուղապետերից, ամեն կերպ փորձում են նրանց իշխանությունը կիսել:

Մարզպետարանի տարածքային վարչության պաշտոնյաների տեղեկացմամբ` տեղամասային հանձնաժողովներն արդեն ձևավորված են, 3 հանձնաժողովների նախագահները ՀՀԿ-ական են, 3-ինը` ԲՀԿ-ական, իսկ մեկինը` Քարբերդինը` ՀԱԿ-ից է: Նշենք, որ մնացած համայնքներում ավագանու անդամների 5 տեղի համար պայքարում են 6 թեկնածուներ, թեև Բագրավանում արդեն իսկ  առաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728