Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզում առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը 2636 է։
Անցած տարվա հետ համեմատ նրանց թիվն ավելացել է 98-ով․ անցած տարի 2538 էր։
Aravot.am-ին այս տվյալները փոխանցեց Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Ղումաշյանը՝ վստահություն հայտնելով, որ այս թիվը դեռ կավելանա։
Նշենք, որ թվի ավելացմանը նպաստել է նաև Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան․ թե՛ Գյումրիում և թե՛ Շիրակի մարզի տարբեր համայնքներում ամառային ամիսներին նկատելի է համատարած վերադարձ՝ պայմանավորված ՌԴ-ում պատերազմական գործողությունների հետ։
Կարդացեք նաև
Շիրակի մարզը, հատկապես` Գյումրին, պաշտոնապես աղքատության ամենաբարձր շեմում գտնվող տեղանքն է, գործազուրկների թվով բարձր ցուցանիշ ունեցող, հետևաբար և այս մարզի բնակիչները տարիներ շարունակ աշխատանք են գտել Ռուսաստանի Դաշնությունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































