Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մարտ 10,2014 17:49

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:

Ողջունելով անձնակազմին`  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների դերը և ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է: Ըստ այդմ` հարկավոր է մշտապես բարձր պահել անձնակազմի զգոնությունն ու պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և պահանջվող որակով կատարելու համար:  Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը և այդ  խնդիրների կատարման ընթացքում ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Մարտի 10-ին ուսումնական տագնապ է  տրվել նաև զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31