Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Սեպտեմբեր 10,2016 15:25

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:  Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին  ու  մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ,  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն  այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության  և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:

seyrab ohanyan

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝   հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, արծաթե  մեդալակիր Միհրան Հարությունյանին,  ծանրամարտիկներ՝  արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին  և  արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

seyran ohanyan

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930