Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա՝ «Գազպրոմի» քեֆերի ժամանակ աշխատողները փչեն իրենց լաբորատորիայի մեջ, եւ ցույց տա 8200 կիլոկալորիա». Վահան Մարտիրոսյան

Մարտ 13,2014 15:18

«Գազպրոմ Արմենիայի» մամլո խոսնակը՝ Շուշան Սարդարյանը երեկ բավականին ծիծաղելի կերպով մեկնաբանեց ռեպորտաժը, ասելով, որ մենք դիլետանտներ ենք: Լավ, ես դիլետանտ եմ, ես ֆիզիկոս չեմ, գեղարվեստի ակադեմիայում եմ սովորել: Արմանը անաչառ լրագրող ա, ինքը եկել ա, դա լուսաբանել ա: Ինքն է՞լ է դիլետանտ: Եթե ինքն էլ է դիլետանտ, ինչո՞ւ են ֆիզիկոսները Ֆեյսբուքում կամ Յութուբում գրում, որ ֆիզիկայի տեսանկյունից մեր փորձը անթերի է: Ինքը ճնշման պահը բերեց, չհասկանալով, որ ինքը խփում է իրենց ընկերությանը: Այսինքն՝ Վրաստանում ճնշումը ուժեղ է եղել, այստեղ ճնշումը՝ թույլ: Էդ էլ մենք նայեցինք. համաձայն գոստերի՝ եթե այստեղ լինի ամենանվազագույն ճնշումը, դրանից ցածր եթե եղավ՝ իրենք չկան, իրենք կործանվում են, որովհետեւ պետք է փոխհատուցեն: Եվ, եթե Վրաստանում լինի առավելագույնը, մենք ընդամենը 20-30 վայրկյանի տարբերություն պետք է ստանայինք, ոչ թե երկու րոպեի»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:

Քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրը կոչ է անում մարտ ամսվա գազի վարձը չվճարել. «Էդ կերպով փորձում ենք պատժել ընկերությանը, վնաս հասցնել ֆինանսական»:

«Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանի այն մեկնաբանությունը, որ Վրաստան մատակարարվում է ադրբեջանական գազ, իսկ Հայաստան՝ ռուսական, պրն Մարտիրոսյանն ասաց. «Ինձ չի հետաքրքրում, նախ եւ առաջ Վրաստան գնում է ադրբեջանական գազ, թե որտեղից: Եթե դուք գնում եք խանութ՝ գնելու կարագ, դուք, որ համոզվեք նրանում, որ ձեզ սպրեդ չեն ծախում, կարագը 72 տոկոսանոց պետք է լինի, ձեզ չի հետաքրքրում՝ էդ կարագը ռուսական է, թուրքական է… ձեզ հետաքրքրում է՝ որ որակ լինի»:

«Ներազգային ազատագրական շարժման» հիմնադրի խոսքերով՝ իրենց տնտեսագետները նոյեմբերի կեսերից հաշվարկ են իրականացրել, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիան» գրեթե 68 մլն դրամ պետք է փոխհատուցի բնակչությանը. «Դեռ երեք ամիս առաջ ես խնդրեցի հաշվեն, այսինքն՝ էն ժամանակից, երբ էդ ալիքը բարձրացավ համատարած, բոլորը սկսեցին ասել, որ գազը էն չի, չի տաքացնում եւ այլն: Մոտ 68 միլիոն դոլարի մասին ա խոսքը, որ իրենք պետք է փոխհատուցեն բնակչությանը: Ինչ վերաբերում է իրենց լաբորատորիային՝ մենք երեկ զանգահարեցինք 25 ընկերության Վրաստանում, որոնք զբաղվում են գազի իմպորտով, մի խոսքով, կարողացանք պարզել հետեւյալը՝ վրացական գազը երկու անգամ է չափվել՝ 8000 եւ 8100 (կկալ): Մեր մոտ չափել էին, հիշում եք, չէ՞, իրենց խփած թիվը 8200-ն էր… Չեմ զարմանա, եթե «Գազպրոմի» քեֆերի ժամանակ այնտեղի աշխատողները փչեն էդ իրենց լաբորատորիայի մեջ եւ ցույց տա 8200 կիլոկալորիա»:

«Սուրճ եփենք Վրաստանում» ռեպորտաժի հեղինակ Արմեն Սուլեյմանյանը փորձի ընթացքում առնչվել է մի խնդրի, որի հետեւանքով եզրահանգում է՝ «գիտական բազան Հայաստանում ոչնչացված ա». «Մենք 3 շաբաթ չկարողացանք մի հատ նորմալ գիտնական գտնել: Մենք ունենք գազ մատակարարող եւ չունենք անկախ լաբորատորիա: Այսինքն՝ դուք ոչ մեկին չեք կարող խնդրել, որ ինքը դա անի: Էն մի երկու փշուր գիտնականները, որոնց մենք կարողացել ենք գտնել, ասում ա՝ ախպեր, դե ինձ պե՞տք ա: Իմ տրամաբանությունը հետեւյալն է, կա խնդիր, ես ցույց եմ տալիս խնդիրը պրիմիտիվ ֆիզիկայի օրենքների վրա, որոնք անփոփոխ են ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է այդպես ստացվել, արդեն «ՀայՌուսգազարդը» պետք է բացատրի»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31