Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին այդպիսի ազդակ չունենք, հարցի քննարկումը պատեհ չեմ համարում»․ Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին

Հոկտեմբեր 01,2026 15:45 Share

«Մենք այս պահի դրությամբ որեւէ նման ազդակ չունենք, հետեւաբար, այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր թանկացմանը։

Նա ասաց՝ երբ այլ իրավիճակ կլինի, դրա մասին կմտածեն։

«Մտածո՞ւմ ենք արդյոք, որ եթե այդպիսի իրավիճակ լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը, այո, մտածում ենք։ Ընդ որում, դա  նորություն չէ, ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետեւ անընդհատ այդ հարցերը հնչում են։ Այսինքն՝ մենք անընդհատ տարբեր սցենարներ ենք քննարկում, ոչ միայն դրա հետ կապված, ամեն ինչի հետ կապված։ Կառավարության դերն է, որպեսզի կարողանա հաշվարկել, ծանր ու թեթեւ անել, բայց այս պահին մենք այդպիսի ազդակ չունենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031