Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդը ողջունեց իմ Ղարաբաղ տեղափոխվելը. Հարություն Քուշկյանի հարցազրույցը(News.am)

Մարտ 16,2014 10:47
qushkyan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը ընտանիքով տեղափոխվել է Արցախ եւ արդեն անցել նոր աշխատանքին: NEWS.am-ի թղթակցի հարցերին նա պատասխանել է արդեն նոր աշխատասենյակից:

Շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ: Կցանկանայի իմանալ՝ առողջապահության նախարար նշանակվելու առաջարկը ո՞ւմ կողմից է եղել եւ ինչպե՞ս է եղել, որ համաձայնել եք:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, Արցախում աշխատելու առաջարկը եղել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից: Նա լրջագույն նպատակներ ունի առողջապահության զարգացման հետ կապված, եւ, իմ տարիների փորձը համատեղելով, լավ արդյունքների կհասնենք: Առաջարկին համաձայնել եմ, քանի որ ցանկանում եմ իմ մասնագիտական ունակությունները ներդնել այստեղի առողջապահության ոլորտը զարգացնելու համար:

Ի՞նչ դիրքորոշում է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախարար նշանակվելու հարցի վերաբերյալ:

Ես այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ, եւ նա ողջունեց իմ Ղարաբաղ տեղափոխվելը:

Ե՞րբ եւ ինչպե՞ս եք որոշել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել:

Ինչպես արդեն ասացի, այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ: Եւ քանի որ որոշվեց ընդունել նախարար նշանակվելու առաջարկը, ուստի ճիշտ համարեցի դիմում գրել եւ դուրս գալ կուսակցությունից:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31