«Վթարային իրավիճակ է ստեղծվել «Euromotors»-ում։ Մենք հուլիսի 14-ին պլանավորում էինք BMW նոր ավտոմեքենայի շնորհանդես։ Եվ պատկերացնո՞ւմ եք, մեկ շաբաթ առաջ կասեցվում է ընկերության ամբողջ գործընթացը։ Նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, գործընկերների հետ պարտավորություններ, հաշվետվություններ, վերջնաժամկետներ ունենք։ Եվ ստիպված ենք կասեցնել միջոցառումը։
Մարքեթինգը նաեւ մնացած բաժինների հետ շղթայաբար կապված է։ Այսինքն, մեկ բաժնի աշխատանքի խաթարումը նաեւ խաթարում է մնացած բաժինների աշխատանքը։ Շատ վատ իրավիճակ է ստեղծված։ Ակնկալում ենք, որ հուլիսի 12-ին կվերսկսվի մեր ընկերության աշխատանքը։ Բոլորն էլ ունեն ընտանիք եւ այս աշխատանքով են իրենց ընտանիքը պահում։
Հավելեմ, որ ընկերությունը միշտ բարեխղճորեն կատարել է իր աշխատակցի հանդեպ պարտավորությունը, միշտ կանգնած է եղել ընկերության աշխատակցի կողքին։ Մենք զորակցում ենք պարոն Ծառուկյանին եւ ակնկալում ընկերության շուտափույթ վերաբացում»,- ասաց ի աջակցություն ԲՀԿ առաջնոր Գագիկ Ծառուկյանի եւ նրան պատկանող ընկերությունների փակման դեմ բողոքի ակցիայի մասնակից, «Euromotors» ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Մարիամ Աբրահամյանը «Կենտրոն TV»-ի հետ զրույցում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































