Արմավները կորիզահան արեք, լցրեք փոքր կաթսայի մեջ, վրան լցրեք թունդ թեյը, դրեք կրակին, երբ 5-7 րոպե եփվի, ավելացրեք սոդան, թող էլի եփվի, մինչեւ ամբողջությամբ փափկի, եւս 5-6 րոպե: Մի քիչ սառելուց հետո բլենդերով հարեք կամ կարտոֆիլի ճզմիչով տրորեք: Պատրաստեք խմորը՝ շաքարավազը լավ հարեք նախապես մի քանի ժամ առաջ սառնարանից հանած կարագի հետ՝ մինչեւ սպիտակի, ավելացրեք ձուն, էլի հարեք, ավելացրեք մածունը (կամ թթվասերը), ապա հարած կամ տրորած արմավները, կրկին լավ հարեք, ավելացրեք համեմունքները եւ ալյուրը՝ սոդայի հետ, խառնեք, որ դառնա միատարր զանգված, լցրեք համապատասխան ամանի մեջ, որը կարող է լինել ինչպես մետաղյա, այնպես էլ՝ կերամիկայից, ապակյա, սիլիկոնե, ինչպես ուղղանկյուն, այնպես էլ շրջանաձեւ, կամ կեքսիկների համար նախատեսված, եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Թողեք թխվի մինչեւ լրիվ պատրաստ լինելը, որը ստուգեք փայտիկի օգնությամբ՝ եթե փայտիկը խմորի միջից չոր դուրս եկավ, ուրեմն պատրաստ է: Եփվում է մոտավորապես 30-45 րոպե՝ կախված ջեռոցի ամանի չափերից եւ տեսակից: Մինչ խմորը եփվում է, պատրաստեք թոֆֆի սոուսը:
Կարագն ու շաքարը կրակի վրա հալեցրեք, քիչ-քիչ ավելացրեք կաթնասերը, որի մեջ լցրեք վանիլի էքստրատը կամ վանիլի փոշին:
Երբ պուդինգը պատրաստ լինի, մատուցեք՝ վրան առատորեն թանձրահյութ լցրած:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: