Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կողմնորոշումը պետք է չեզոք լինի». Երվանդ Բոզոյան

Մարտ 25,2014 16:20

«Ուկրաինական ճգնաժամը առաջացավ, երբ որ, ըստ էության, ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»,- այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի ողբերգության մեղքը դե ֆակտո հավասարապես կիսում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ գերտերությունները.«Ռուսաստանի մեղքն այն է, որ ինքն աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված անձնավորությանը, որի ռեժիմը, ըստ էության, վարկաբեկված էր ամբողջ ուկրաինական հասարակության կողմից: Մյուս կողմից, օգտվելով այդ իրավիճակից, Միացյալ Նահանգները խրախուսեցին ուկրաինական ընդդիմության մեջ ընդգծված հակառուսական գործիչներին եւ ուժերին, որի հետեւանքով Ուկրաինայի Մայդանի հեղափոխության արդյունքում Ռուսաստանը արձագանքեց հենց այսպիսի ձեւով»:

Պարոն Բոզոյանը կարծում է, որ դա Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության համար առաջին դասը պետք է լինի, որպեսզի երկրի ներսում գտնվող բոլոր խնդիրները չդարձնեն դրսի ուժերի համար սակարկման առարկա:

Նա կարեւորում է Հայաստանի ճիշտ կողմնորոշվելը, որպեսզի Ղրիմի կոնֆլիկտում հայ ազգային շահը չտուժվի, եւ դրա համար Հայաստանի կողմնորոշումը պետք է չեզոք լինի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է ողջունել Ղրիմի ինքնորոշման ակտը, քանի որ Լեռնային Ղարաբաղը իր կարգավիճակով ըմբռնումով է ընկալում այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում: Երվանդ Բոզոյանը, հայտարարեց, որ դիվանագիտորեն Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի դեպքերը նման են իրար.
«Բովանդակային իմաստով ե՛ւ Ղրիմը, ե՛ւ Կոսովոն, ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Աբխազիան շատ նման են իրար, շատ նման կոնֆլիկտներ են: Հայաստանը, այս իրավիճակը հաշվի առնելով, պետք է ավելի զգուշավոր քաղաքականություն վարի. Իսկապես, պետք է Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարանջատել բոլոր այդպիսի խնդիրներից, մենք ճիշտ ենք անում, որ դնում ենք խնդիրը, որ Ղարաբաղը նման չէ Ղրիմին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31