Լրահոս
Օրվա լրահոսը

‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ը տոնում է Հայաստանը կանաչապատելու 20-ամյակը

Մարտ 27,2014 11:24

Բարերար Քարոլին Մուգարը 22 տարի առաջ Հայաստանում ականատեսը դարձավ, թե ինչպես են հազարավոր ծառեր այրվում և կտրվում, որպեսզի ընտանիքները կարողանան գոյատևել: Ճգնաժամի պատճառը Գյումրու երկրաշարժի և հարևան Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում երկրում ստեղծված ծանր տնտեսական պայմաններն էին: Քարոլին Մուգարը և իր հանգուցյալ ամուսին Ջոն Օ’ Քոնորը հետագա անապատացման գործընթացը կանխելու նպատակով որոշեցին հստակ քայլեր ձեռնարկել և 1994 թ-ին հիմնադրեցին ‹‹Էյ Թի Փի›› բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր):

Մինչ այժմ ծառատունկի 40 սեզոնների ընթացքում տնկվել է ավելի քան 4.4 միլիոն ծառ, հիմնադրվել է 3 տնկարան և 2 բնապահպանական կրթական կենտրոն , ինչպես նաև կանաչապատվել են գյուղերի, եկեղեցիների, զբոսայգիների և առհասարակ Հայաստանի տարբեր տարածքները: Այս ընթացքում ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ը աշխատատեղեր է ստեղծել հարյուրավոր մարդկանց համար, – նշեց գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանը: Մենք վստահում ենք մեր հիմնադրի տեսլականին և երախտապարտ ենք բազմաթիվ գործընկերներին, որոնց հետ աշխատել ենք երկար տարիներ:

Կազմակերպությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր նոր տարբերանշանը և վեբ-կայքը որը ‹‹Էյ Թի Փի››-ին նոր շունչ կհաղորդի և կընդլայնի գործունեության շրջանակները թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում:

Մեր հիմնական աջակիցը եղել է ամերիկահայ բնակչությունը` այսինքն նվիրատուները ամբողջ 50 նահանգներից, սակայն հուսով ենք ընդլայնել մեր ցանցը և ընդգրկել ողջ սփյուռքը,- նշեց Թոմ Գարաբեդյանը: Մենք նաև հույս ունենք միջազգայնացնել ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ի գործունեությունը: Վերջին 20 տարիների ընթացքում մենք աջակցություն ենք ստացել 57 տարբեր երկրներից և ամուր կապեր ունենք Բուենոս Այրեսում, Ավստրալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Կիպրոսում: Այնուամենայնիվ, մենք նաև գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք:

‹‹Ակամայից հիշեցի չինական ասացվածքը. տնկման համար լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, երկրորդ լավագույն ժամանակը` այժմ: Որևէ այլ ողջամիտ բան ապագայի համար ներկա պահին չեմ կարող մտաբերել և կոչ եմ անում հանրությանը միանալ մեր բնությունը պահպանելու և վերականգնելու գործընթացին››, եզրափակում է Թոմ Գարաբեդյանը:

Մամլո հաղորդագրություն

Նկարում Քարոլին Մուգարն է` ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ի հիմնադիրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31