Այսօր մեկնարկել է աննախադեպ նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։
Կարդացեք նաև
Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։
Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարություն





















































