Այս սարափելի վթարը տեղի է ունեցել Յոհանեսբուրգում եւ դրա հեղինակը Հարավ-Աֆրիկյան Հանրապետության «Օռլանդո Փայրեթս» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ռոոյ Մահամուտսան է, որն իր BMW 335i ավտոմեքենայով սլանալիս՝ կորցրել է կառավարումը եւ բառիս բուն իմաստով մխրճվել ճամփեզրի մետաղական արգելապատնեշի մեջ: Դատելով տեսարանից՝ ավտոմեքենայում ողջ մնալու տարբերակ չկա: Սակայն, բարեբախտաբար, մետաղը վարորդին չի դիպել եւ ֆուտբոլիստը պրծել է թեթեւ կապտուկներով ու վախով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: