Հայաստանի նկարիչների միավորման հարկի տակ ապրիլի 3-ին բացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդ, եզրափակիչ փուլ անցած 14 երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսը:
Ներկայացված են կերպարվեստի, կինոյի եւ թատերարվեստի գործեր: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 6-ը ներառյալ:
Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 26-ին` մրցանակաբաշխության օրը:
Նախագահի երիտասարդական մրցանակը սկսած 2005թ.-ից հովանավորում է «Պողոսյան» հիմնադրամը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
 Հասարակայնության հետ կապերի բաժին


















































 
                        
 
                                 
                                 
                                
 
                                   