Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսականորեն բացառված չէ նաեւ Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելու տարբերակը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2014 10:47

Եվ ուրեմն՝ ո՞վ կարող է լինել հաջորդ վարչապետը։ Այս հարցին պատասխանելով՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ նոր վարչապետը կարող է չլինել Հանրապետական կուսակցության անդամ։ Եթե շրջանառության մեջ է դրվել այս ուղերձը, նշանակում է՝ այն արդարանալու որոշակի հիմքեր ունի։ Համապատասխան թեկնածուին, ուրեմն, նախ պետք է փնտրել Սերժ Սարգսյանի այսօրվա թիմում։

Կառավարության վերնախավում այսօր երկու թեկնածու կա, ովքեր Հանրապետական կուսակցության անդամներ չեն։ Մեկը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է, մյուսը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Դիտորդական շրջանակներում կարծիք կա, որ հենց վերը նշված երկու գործիչներն են վարչապետի հիմնական հավակնորդները։ Այս թեկնածուները հավանական են համարվում նաև քաղաքական առումով. Արմեն Գեւորգյանը, օրինակ, երկար տարիներ Ոոբերտ Քոչարյանի առաջին օգնականը եղած լինելու բերումով կարող է ընդունելի թեկնածու լինել ԲՀԿ-ի համար։ Նման նշանակումով Սերժ Սարգսյանը կարող է ԲՀԿ քննադատական կիրքը մարելու ցանկություն ունենալ։

Այս չափանիշներին համապատասխանում է նաեւ Սեյրան Օհանյանը, որովհետև այն, ինչ ԲՀԿ-ականները իրենց թույլ էին տալիս Տիգրան Սարգսյանի հասցեին, չեն համարձակվի անել Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը առաջիկա նշանակմամբ փորձելու է լուծել նախընտրական խաղաղության հարցը, նա խնդիր ունի հանգիստ պայմաններում հասնել 2016 թվականին նախատեսվող հանրաքվե, և 2017-ից հետո վարչապետ դառնալու հարց լուծել։ Այս իմաստով, առավել արդյունավետ թեկնածուները հենց Արմեն Գեւորգյանն ու Սեյրան Օհանյանն են թվում։

Վիգեն Սարգսյանի պարագան էլ բացառված չէ. վերջինիս թեկնածությունը մոտ է այս չափանիշներին։ Բայց ԲՀԿ-ին հանդարտեցնելու առումով չունի այն գրավչությունը, ինչ Գեւորգյանն ու Օհանյանը։ Այս առումով, արդյունավետ կարող է լինել նաեւ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, բայց կարծես թե նա հնացած, վտանգներով լի տարբերակ է։

Տեսականորեն բացառված չէ նաեւ Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարբերակը։ Բայց այս պարագայում նշանակում է, որ Սերժ Սարգսյանը զիջում է իշխանությունը 2017-18թթ. ընտրությունների համատեքստում։ Այս տարբերակը, ի դեպ, նույնպես չի կարելի բացառել։ Սերժ Սարգսյանն էլ կարող է որոշել, որ երկու ժամկետ Բաղրամյան 26-ում աշխատելը բավարար է իր համար եւ ժամանակն է իշխանությունը փոխանցել քաղաքական կլանի ձախակողմյան հատվածին։ Նման սցենարը Սերժ Սարգսյանին տալիս է քաղաքական հանգստություն մինչեւ 2017–18թթ., եւ անվտանգության երաշխիքներ 17-18-ից հետո։ Էլ չենք ասում, որ Ռ. Քոչարյանի պարագայում էլ նա կարող է հավակնել վարչապետի պաշտոնին Բաղրամյան 26-ից հեռանալուց հետո, բայց գործող Սահմանադրությամբ։

Չի կարեւի բացառել, սակայն, որ վարչապետ կարող է նշանակվել բոլորովին անսպասելի մեկը։ Ի վերջո, չմոռանանք ռուսական գործոնի մասին։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի ընտրությունն էլ վերը հիշատակված անձանց շրջանակում է

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930