Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության կրունկի տակ. Հայաստանի «սահմանադրական սկանդալը» հասել է ԵԽԽՎ. «Մեդիալաբ»

Ապրիլ 04,2014 13:36

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի իրարամերժ հայտարարությունները սկանդալ են դարձել ոչ միայն Հայաստանում , այլեւ միջազգային կառույցներում: ՍԴ դատավորի ՝ տրամագծորեն տարբեր հայտարարությունների մասին արդեն խոսում են ԵԽԽվ-ում: Այս մասին «Մեդիալաբին» ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ գործընկերները ԵԽԽՎ-ից ինձ տեղեկացրին, որ իրենց եւս հասել է ՀՀ Բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի հետ կապված սկանդալը: Ես տեղյակ եմ, որ իրենց ձեռքի տակ են իրարամերժ հայտարարությունների տեսագրությունները , որտեղ ՍԴ անդամը մեկ ժամվա տարբերությամբ տրամագծորեն հակառակ մեկնաբանություն է տալիս իրենց իսկ ընդունած վճռին», -«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ օրենքի՝ Սահմանադրությանը հակասող դրույթները չպետք է գործեն մինչեւ սեպտեմբերի 30-ը, իսկ քաղաքացիներից գանձված գումարները պետք է վերադարձվեն: Այս հայտարարությունից ժամեր անց մեկ ալ՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում նույն դատավորը հայտարարեց .«Թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

ՍԴ որոշման հետ կապված իրավական խառնաշփոթն առաջացավ այն բանից հետո, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ԶԼՄ-ներին ասաց, որ քաղաքացիներից կատարվող պահումները մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է շարունակվեն:

Նկատենք, որ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետով սահմանվում է Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 30-ը: Հաշվի առնելով հանգամանքը, հակասահմանադրական ճանաչված դրույթները փողկապակցված են եւս 50 օրենքների ու մոտ ութսուն այլ իրավական ակտերի հետ, ՍԴ-ն կառավարությանը ժամանակ է տալիս դրանք շտկելու եւ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930