Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթ՝ Մամուլի շենքի մոտ. Shamshyan.com

Ապրիլ 06,2014 15:06

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա Նարեկ Կիրակոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 AA 661 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադին, որպեսզի վրաերթի ենթարկվածներից 1-ին տեղափոխեն հիվնադանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով , նրան տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց: Տեղում բժշկական օգնություն է ստացել մյուս վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Հովհաննես Խաչատրյանը, ով առաջին բուժօգնությունը ստանալուց հետո , BMW X5 մակնիշի 79 DԼ 999 համարանիշի ավտոմեքենայով հեռացավ վրաերթի վայրից:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալա Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930