Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Ապրիլ 09,2014 18:06

Ապրիլի 9-ին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության և թե՝ ցավի, թե՝ ուրախության ժամին միմյանց կողքին լինելու երկու քրիստոնյա ազգերի բարի կամքը:

IMGP4284

Այնուհետև Թեմի և «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վայրը և Թեմի անունից ծաղկեպսակ դրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:

 

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930