Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայկական Համագումարի արձագանքը Էրդողանի` Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությանը

Ապրիլ 24,2014 16:22

 Վաշինգտոն– Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես եկել է հայտարարությամբ:

Սակայն այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց Ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի`առանց իր ցեղասպան ժառանգության լիարժեք ընդունման:

«Հայոց Ցեղասպանության զոհերը չեն կարող խաղաղությամբ ննջել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտողականության իր քարոզարշավը», -հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, թուրքական կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության հետևանքներին և իր ժխտողականության 99 տարիներին»:

Համագումարը քաջալերված է նրանով, որ անշրջելի միտում է նկատվում Թուրքիայի հասարակության մեջ, որը սկսել է հարցականի տակ դնել թուրքական պաշտոնական թեզերը և ձգտում է տեղեկանալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության մասին: Թուրքիայում գիտնականների և լրագրողների թիվը գնալով աճում է. Օրհան Փամուքից մինչև Էլիֆ Շաֆաք, Ռագըփ Զարաքոլուից մինչև Հրանտ Դինք խիզախորեն խոսում են Հայոց Ցեղասպանության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930