Լրահոս
Օրվա լրահոսը

Սինանյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ վերահաստատելով համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հունիս 15,2026 16:20 Share

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանին:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան–ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև այդ համատեքստում Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացման ուղիներին և հնարավորություններին։

Կողմերը երկուստեք ընդգծել են Հայաստան–սփյուռք հարաբերություններում սերտ համագործակցության և շարունակական շփումների կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել խորացնելու փոխգործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման՝ տնտեսության, կրթության և մի շարք այլ ոլորտներում։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի բազմամյա գործունեությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը։

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930