Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժը կարելի է չկիրառել՝ հաշվի առնելով ընտանիքի առկայությունը

Ապրիլ 28,2014 14:43

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի դատարաններն անցյալ տարի քննել են կալանավորումը խափանման միջոց ընտրելու 3172 միջնորդություն, որից բավարարել են 3011-ը:

«Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համապատասխան» ծրագրի փակման ժամանակ «Հայաստանում հանցավորությունը եւ կրկնահանցագործությունը նպաստող գործոնների որակական եւ քանակական հետազոտությամբ» հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանը:

Հետազոտությունը պատրաստվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող վերոհիշյալ ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվել էր Նորվեգիայի կառավարության կողմից:

Այս ուսումնասիրությունների համար հարցազրույցներ են տվել դատապարտված 179 անձ, արդարադատության նախարարության ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները, ոստիկանության, դատախազության, դատական դեպարտամենտի 53 փորձագետները:

Ըստ Ա.Մելիքյանի, 2014թ. հունվար-մարտին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հետազոտման ընթացքում ուսումնասիրել է «Հայաստանում հանցագործություն կատարելու նախադրյալները», կրկնահանցագործության պատճառները:

Հետազոտման արդյունքների համաձայն, 2013թ.-ին նախկինում դատապարտված անձանց կողմից կատարված հանցագործությունների մեծ մասը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այդ թվում՝ գողություն՝ 49,5 տոկոս: «Երկրորդ» տեղում էր թմրամիջոցների պահման կամ շրջանառության հետ կապված հանցագործությունները՝ 18,7 տոկոս, «երրորդ» տեղում էր ծեծը՝ 8 տոկոս:

Մտահոգիչ է նաեւ, երբ դատարանը տուգանք է նշանակում, իսկ դատապարտված անձն ի վիճակի չէ այն վճարելու, ստիպված է դիմել այլ հանցագործության՝ տուգանքը վճարելու նպատակով: Հանրային աշխատանքներ էլ նշանակվելու դեպքում , նա չի կարողանում կատարել այն, գումար վաստակելու համար, արդյունքում, թե դատապարտյալը, թե նրա ընտանիքը հայտնվում են ծանր կացության մեջ:

Փորձագետների կարծիքով, պատիժը կարելի է հաճախ չկիրառել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, մասնավորապես, ընտանիքի առկայությունը:

Հայաստանն այս տարվա փետրվարի 4-ին ընդունել է Պրոբացիոն ծառայության մասին հայեցակարգը՝ քրեական վերականգնողական արդարադատության կարգավորման վերաբերյալ:

Հայաստանում, սակայն, դեռ չեն գործում պրոբացիոն ծառայությունները, փոքր- ինչ այդ դերը վերապահված է եղել արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցավորության աճին նպաստել են կենսական կարիքները, հանցածին գործոնները, աղքատությունը, միջավայրը, ընտանեկան պայմանները, կրթության բացակայությունը.
«Դատապարտումը եւ հատկապես ազատազրկումը, տարբեր կերպ են անդրադառնում կանանց եւ տղամարդկանց վրա: Կանայք համբերատար սպասում են իրենց ազատազրկված ամուսիններին, իսկ ազատազրկված կնոջ հարաբերություններն իր ընտանիքի հետ հաճախ խզվում են»:

Ըստ փորձագետների, Պրոբացիոն ծառայության ձեւավորումը Հայաստանում կրկնահանցագործությունների կանխարգելման գործում դրական ազդեցություն կունենա: Եթե իհարկե, սահմանափակվեն դատապարտյալի եւ քրեական միջավայրի հետ շփման հնարավորությունները, նախատեսվի զբաղվածության ապահովում, աշխատանքներ տարվեն գործատուների իրազեկման բարձրացման ուղղությամբ՝ նման մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930