Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայ աղանդավորների առանց ալկոհոլ հարսանիքները

Մայիս 05,2014 20:10 Share
axand

Եհովայի վկաները ռուսներին հայերեն բառեր են սովորեցնում

Ռուսաստանի կենտրոնական քաղաքներից մեկում բնակվող ծանոթներիցս մեկը արձագանքելով Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում փակցված, ապա հանված կնունքի եւ պսակի ծիսակատարությունների սակագներով ծանուցագիր-թերթիկի վերաբերյալ մեր հրապարակմանն՝ ասաց, որ Ռուսաստանի կենտրոնական շրջաններում ապրող հայության մեջ խայտառակ վիճակ է: Տեղի հայ համայնքների անդամների մի զգալի հատվածը կամ Եհովայի վկա է, կամ՝ հիսունական, կամ՝ բողոքական ուղղության այլ եկեղեցու անդամ: 1990-ական թվականներին Հայաստանից Ռուսաստան արտագաղթած հայերի մի մասը Եհովայի վկաների քարոզիչ են դարձել, նրանց հետեւորդ ռուսները հայերեն բառեր են սովորել:

Կենտրոնական Ռուսաստանի քաղաքներում ապրող, կրոնական տարատեսակ ուղղություններին հետեւող հայերի շրջանում սովորույթ է դարձել առանց ալկոհոլային խմիչքների հարսանիքներ անցկացնելը . խնամիները եւ հյուրերը իրենց հավատքի պատճառով ոգելից չեն օգտագործում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031