Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Մայիս 10,2014 10:21

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մայիսի 10-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 51 ՕP 500 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՍՕ 327 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենաները, ինչից վերջինիս ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.25-ին, մարվել՝ 05.32-ին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031